Ճշտված ահազանգեր․ օգտվեք մեր տեղեկատվությունից

9 Փտր

Հարգելի գործընկերներ,

մենք սկսում ենք iDitord-ի շրջանակներում նոր ծրագիր, որը ուղղված է տեղեկատվության ճշգրտմանը։ Մեր լրագրողները գնալու են ահազանգների հետքերով եւ փորձեն հնարավորինս ճշտել դրանք։ Յուրաքանչյուր լրատվամիջոց ազատ է օգտագործել փաստերի ստուգման նյութերը, հղում տալով iDitord ծրագրին։

Գտեք այդ նյութերը “Ահազանգերի ճշտում” բաժնում

cropped-logo-290x80.jpg

Advertisements

«Ժառանգությունը» դեռ որոշում չունի` այս եւ նման այլ դեպքերի առիթով ՍԴ դիմելո՞ւ է, թե՞ ոչ

28 Փտր

Ահազանգ էր ստացվել, որ https://iditord.org/reports/view/1837 Արարատի մարզի Ավշար գյուղում հետեւյալ

պատկերն է. մարդիկ ընտանիքներով գալիս են ընտրատեղամաս, որտեղ նրանց ասում են` հետ դարձեք, ձեր փոխարեն

արդեն քվեարկված է: Իսկ ով էլ հաջողացնում է ընտրել, բացել են տալիս քվեաթերթիկը, տեսնելով, որ ընտրված է Րաֆֆիի

օգտին, տեղում պատռում են: Հիշեցնենք, որ այս գյուղից պատգամավոր է Ավշարի գինու գործարանի սեփականատեր

Արայիկ Գրիգորյանը, իսկ գյուղապետը նրա եղբայրն է:

 

Ահազանգը գրանցվել էր ընտրությունների օրը` փետրվարի 18-ին, «Ժառանգություն» կուսակցության գրասենյակից:

Կենտրոնական գրասենյակի համակարգող Լուսինե Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց.

 

-Շատ դժվար է պարզել, թե կոնկրետ ով է եղել ինֆորմացիայի աղբյուրը: Քանի որ ինքը տալիս է մանրամասներ,

ներառյալ եւ այն, թե ով է գյուղապետը եւ այլն, կարելի է ենթադրել, որ գյուղացի կամ գյուղին ծանոթ անձնավորություն

է: Ավելի ճիշտ, թե ով է, ուղղակի հնարավոր չէ ասել: Օրերս էլ մեր գրասենյակ այցելել էին մարդիկ, ովքեր Ավշարից

չէին, ասացին` Արարատի մարզից ենք, ու համարյա նույն ինֆորմացիան կրկնեցին Ավշարի հետ կապված: Ասացին, որ

մեր միջոցով ցանկանում էին քվեարկության արդյունքները տեսնել: Իսկ դրանք ոչ թե կասկածի առիթ էին տալիս, այլ

տպավորություն էին ստեղծում, որ իսկապես, այդտեղ եղել է լցոնում, խախտումներ: Ավշարի երկու տեղամասերից մեկու

Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին 8 եւ 30 ձայն կա, այն դեպքում որ Սերժ Սարգսյանի օգտին 1200-1400 ձայն: Ի վերջո,

գոյություն ունի միջին թվաբանականի հասկացություն: Եթե ամբողջ ընտրատեղամասի 30-40 տեղամասերում ձայները

մի քանի հարյուր են ու հանկարծ մեկում մի երկու տասնյակ, բնականաբար, արդեն կասկած է ստեղծում արդյունքների եւ

մոտիվացիայի մասին:

 

Նման դեպքերում Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը որոշեց դիմել համապատասխան մարմիններին, որպեսզի նման

ընտրատարածքներում ընտրություններն անվավեր ճանաչվեն: Որոշ դեպքերում, խնդրել ենք վերահաշվարկներ կատարվեն:

 

Մենք առավել շահագրգիռ ենք վերահաշվարկների համար, մի պարզ պատճառով, որ նման դեպքում ԸՕ-ի 48 հոդվածի

համաձայն, հնարավոր է ստորագրություններ պարունակող ցուցակներին ծանոթանալ: Այդ շահագրգռությունը մենք

ունենք: Թե որքանով ընտրատարածքային հանձնաժողովները կբավարարեն պահանջը… Օրենսգիրքը շատ նեղ ժամկետ է

սահմանել, որոշ դեպքերում փոստով է ուղղարկվել, թե ֆիզիկապես նաեւ որքանով այդ ամենը հնարավոր կլինի` չեմ կարող

կանխատեսել: Բայց, որ նման դեպքերում լավագույն լուծումը պարկերը բացելը, քվեաթերթիկները եւ ստորագրությունները

համեմատելն է, վստահ կարող եմ ասել: Սա միակ դեպքը չի, 10-20 տոկոս տեղամասերում նման խախտումներ են եղել

եւ դրանք ապացուցվող մի բան չեն: Միակ տարբերակը` օրենսգրքով սահմանված իրավական գործընթացն անցնելն է`

քաղաքական գործընթացի ավելի մեծ կարեւորությամբ:

 

Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց.

-Ազնվությամբ, ես ոչ մի բանից տեղյակ չեմ, չգիտեմ ինչի մասին է խոսքը : Ես գնացել, իմ քվեարկությունը կատարել դուրս

եմ եկել: Բայց մի բան հաստատ կարամ ասեմ, որ գյուղապետն իմ ախպերը չի:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Խաժակ Աղաբեկյանը մեզ հետ հեռախոսազրույցում երբ լսեց

հարցը` իրենք նման դիմում-բողոք ստացել են, մի պահ լռեց, հետո առավել բորբոքված տոնով ասաց.

-Ձեզ բան ա պետք` գնացեք Ավշարից իմացեք, ինչ եք ինձ զանգել:

Նկատեցինք, որ օրենքի սահմանած շրջանակներում ընդամենը փորձում ենք տեղեկատվություն ստանալ, Խաժակ

Աղաբեկյանն ավելի վրդովվեց.

-Օրենքը ինձ էլ ա շատ բան թույլ տալիս,- ասաց ու անջատեց լսափողը:

Ավշարի գյուղապետ Անուշավան Մարգարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը գործարար Արայիկ Գրիգորյանի

եղբայրը չէ.

-Ձեր նկարագրած պատկերն էլ առաջին անգամ եմ լսում, մեզ մոտ նման բան չի եղել: Եվ որ ձեզ ասել է` թող ինքն էլ բարի

լինի ապացուցել, որ եղել է:

 

Ավշարի թիվ 18/1 եւ 18/2 տեղամասային հանձնաժողովների նախագահներ` ՀՀԿ-ականներ Կարինե Զաքարյանը եւ Սամվել

Թադեւոսյանը նույնպես հերքեցին բաց քվեարկության դեպքերը.

-Մեզ մոտ նորմալ քվեարկություն է եղել եւ ավ նման հերյուրանք է տարածել, թող ինքն էլ պատասխան տա իր ստի համար,-

ասաց Կարինե Զաքարյանը:

 

«Ժառանգություն» կուսակցությունը դեռ որոշում չունի` այս եւ նմանատիպ այլ դեպքերի առիթով ՍԴ դիմելո՞ւ է, թե՞ ոչ:

ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված հինգը` «Քվեարկության գաղտնիությունը» սահմանում է. «Քվեարկությունը գաղտնի

է: Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն: Քվեարկողի կամքի

ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է»:

Այս նորմը խախտելու դեպքում սահմանվում է պատիժ` ՀՀ Քրեական օրենսգրքի 154 հոդվածի` «Քվեարկության

գաղտնիությունը խախտելը». «Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության

արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը

ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ

ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

#1780 կաշառք եւ արտոնություններ

24 Փտր

ՀՀԿ ԱՆԴԱՄ Է, ՀԵՏՆ ԷԼ «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱԿՏԻՎԻՍՏ»

iditord.org կայքը փետրվարի 18-ին նախագահական ընտրությունների քվեարկության օրը հրապարակել էր hayeli.am լրատվական կայքի հաղորդումը (http://goo.gl/MLR8u) այն մասին, որ Երեւանի 11/15 տեղամասի դիմաց ընտրակաշառք են բաժանում: «11/15 ընտրատարածքի մոտ հետևյալ տեսարանն էր: Մարդիկ մոտենում էին այս 10 օօ 744 համարներով մեքենային, ինչ-որ բան խոսում, գնում, ընտրում, հետո գալիս էին 10000 դրամ ստանում, գնում:

Անձամբ եմ ականատես եղել: Պատրաստ եմ անգամ դատարանում վկայություն տալ ասածիս վերաբերյալ: Գրիգոր Թամազյան»,- նշված էր hayeli.am-ի լուրում, որն ի դեպ վերցված էր ֆեյսբուք սոցիալական ցանցից: Այսինքն, լուրում բերված տեքստը հրապարակել էր Գրիգոր Թամազյան օգտատերը՝ իր անձնական էջում:

ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է «Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ նրանց առաջադրած թեկնածուները»:

ՀՀ Քրեական օրենսգիրքը 154.2. հոդվածը ընտրակաշառք տալու համար, որպես պատիժ նախատեսում է երկու միլիոնից մինչեւ երկուսուկես միլիոն դրամի չափով տուգանք կամ ազատազրկում երեքից հինգ տարի ժամկետով:

Մեզ հաջողվեց կապվել Գրիգոր Թամազյանի հետ, սակայն վերջինս իր գրառման վերաբերյալ մեզ պատասխանեց. «Գրառումս ջնջված է… որովհետև սխալներ կային… դեպքի հետ կապված ոչինչ չունեմ ասելու, կխնդրեի չանդրադառնալ դրան»:
Բնականաբար, Գրիգոր Թամազյանին պարզաբանեցինք, որ երբ դեպքի մասին ինքն իր էջում գրել է, այն հրապարակվել է նաեւ լրատվական կայքերում, եթե դրանից հետո իրեն հնարավորություն չտրվի իր տեսած ընտրախախման մասին բարձրաձայնելու, կստացվի, որ ինքը՝ Թամազյանը ցանկացել է ընտրախախտման մասին բարձրաձայնել, սակայն, ոչ ոք նրան նման հնարավորություն չի տվել: «Շնորհակալ եմ, բայց չեմ ուզում»,- պատասխանեց Թամազյանը:

Ի դեպ, վերջինս վստահեցրեց, որ իր նկատմամբ ճնշումներ եւ սպառնալիքներ չեն եղել:

Իսկ ինչ վերաբերվում է նշված լուրի առնչությամբ ոստիկանության գործողություններին, ապա այստեղ բավական հետաքրքիր իրավիճակի հետ գործ ունենք: Ոստիկանության կողմից փետրվարի 23-ին տարածված հաղորդագրությունում 11/15 տեղամասի վերաբերյալ հրապարակված լուրի մասին նշված է. «Պարզվել է, որ Վազ 21114 մակնիշի, 10 ՕՕ 744 պետհամարանիշի ավտոմեքենան պատկանում է Գրիգոր Հովհաննիսյանին, ով բացատրություն է տվել այն մասին, որ հանդիսանում է ՀՀԿ անդամ, ընտրության ժամանակ եղել է Սերժ Սարգսյանի ակտիվիստ եւ զբաղվել է շտաբի աշխատանքներով: Նաև նշել է, որ որևէ մեկին ընտրակաշառք չի բաժանել, Գրիգոր Թամազյան տվյալներով անձի չի ճանաչում: Բացի այդ բացատրություններ են վերցվել մի խումբ բնակիչներից, ովքեր նույնպես հերքել են Գ.Հովհաննիսյանի կողմից իրենց ընտրակաշառք բաժանելու հանագամանքը: Ձեռնարկվում են ՕՀՄ-ր` (օպերատիվ-հետախուզական միջոցառումներ) Գ.Թամազյանին հայտնաբերելու ուղղությամբ: 21.02.2013թ. ոստիկանության Շենգավիթի բաժնում ՀՀ քր.դատ.օր.-ի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ»: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ոստիկանությունն իր որոշումը կայացնելիս հիմք է ընդունել այն անձի բացատրությունը, որը ենթադրաբար կասկածվում է հանցանք կատարելու մեջ եւ, որ ոստիկանները այդպես էլ չեն կարողացել հայտնաբերել Գրիգոր Թամազյանին: Արդյունքում ոստիկանությունը որոշել է քրեական գործի հարուցումը մերժել:

11/15 տեղամասում քվեարկության պաշտոնական տվյալների համաձայն ընտրություններին մասնակցել է 806 ընտրող, որոնցից Սերժ Սարգսյանի օգտին նշված է եղել 401 քվեաթերթիկ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 325 ընտրող:

Փոքր Մանթաշ գյուղ․ ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգ

22 Փտր

Ըստ Փոքր Մանթաշ գյուղի գյուղապետի՝ ահազանգողը «հոգեկան հիվանդ, ալկոհոլ օգտագործող մարդ է
եղել»

Iditord.org կայքն ահազանգ էր ստացել նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական
շտաբից:

Համաձայն ահազանգի՝
Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի գյուղապետն իր եղբայրների հետ 5000 դրամ կաշառք է բաժանել,
հավաքել գյուղացիների անձնագրերն ու քվեարկել նրանց փոխարեն: https://iditord.org/reports/view/1855

Ահազանգը ճշտելու համար զանգահարեցինք գյուղապետ Ժիրայր Հակոբյանին: Նա հերքեց լուրերը՝ դրանք
հերյուրանք որակելով: Ասաց, որ քվեարկության օրն ինքը քավոր էր եւ անգամ գյուղում չի եղել: Իսկ
մանթաշցիները մի մարդու նման գնացել են ընտրության եւ ձայն տվել գործող նախագահին, որովհետեւ
բավականին ծրագրեր են եղել համայնքի համար: Գյուղապետը նշեց՝ որ թեկնածուն էլ այդքան գործ աներ,
նրան կընտրեին: Նա ասաց, որ արդեն պարզել են, թե ով է եղել զանգահարողը. «Մենք ճշտել ենք, որ էդ
ուրիշ գյուղից էին զանգահարել: Հոգեկան հիվանդ, ալկոհոլ օգտագործող մարդ է եղել, զանգել հիմարավարի
անհիմն բաներ է ասել: Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի վստահված անձինք են եղել,
հանձնաժողովի նախագահն էլ Դաշնակցությունից է եղել: Հանձնաժողովում Սերժ Սարգսյանի կողմից մարդ
էլ չի եղել նորմալ: Ո՞նց կարայինք խախտումներ անել»,-զրույցում նշեց գյուղապետը:
Ասաց, որ ոստիկանությունն արդեն հանդիպել է հանձնաժողովի անդամներին, 10-15 գյուղացու, բոլորն էլ
ասել են, որ նորմալ ընտրություն է եղել:
Կուսակցական պատկանելության մասին հարցին, Ժիրայր Հակոբյանը պատասխանեց. «Ես համակիր եմ
ՕԵԿ-ի, բայց հիմա ասում են՝ ինչ-որ լուծարվել է»:

Ահազանգերը ստացվել էին բջջային 2 հեռախոսահամարներից: Փորձեցինք զրուցել նաեւ ահազանգողների
հետ: Առաջին համարն առհասարակ գոյություն չուներ: Զանգահարեցինք նաեւ երկրորդ համարով:
Պատասխանեց տիկին Շուշանիկը: Ասաց, որ իրենց համարից են զանգել, բայց իրենք էլ չգիտեն, թե ով:
«Ճիշտ է մեր համարից է եղել զանգը, բայց նման բան իրոք չի եղել (կաշառք,- Լ.Ղ.): Մեր հեռախոսը տանն
է եղել, բայց մենք ընտրության ենք գնացել: Էս իմ ամուսնում համարն է, բայց զանգողն ինչ-որ կնիկմարդ
է եղել: Մենք էլ չգիտենք էդ ժամանակ ով է մտել, ով է վերցրել, հեռախոսը դռան հետեւում էր եղել
հեռուստացույցի վրա զարյադկաի էր դրած»,- բացատրեց տիկին Շուշանիկը:

Գործով զբաղվում է նաեւ ոստիկանությունը: Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են
նյութեր:

Ի դեպ, Փոքր Մանթաշ գյուղի 1662 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1150-ը: Ձայների գերակշիռ
մասը՝ 1114 ձայն, ստացել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Ահազանգից ենթադրվում է, որ խախտվել էր Ընտրական օրենսգրքի ընտրողների կամքի ազատ
արտահայտման վրա ներգործության արգելումը սահմանող Հոդված 21.2-ը:
Նախընտրական քարոզչության ընթացքում պետական եւ համայնքային ծառայողներին, զանգվածային
լրատվության միջոցների աշխատակիցներին արգելվում է իրենց վերապահված լիազորությունները
գործադրել թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող
կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջեւ անհավասար պայմաններ ստեղծելու,
կողմնակալություն ցուցաբերելու միջոցով  ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործելու

նպատակով:

Եթե ոստիկանությունը հաստատի ահազանգի ճշմարիտ լինելը, նշանակում է՝ խախտվել է Ընտրական
օրենսգրքի եւս մեկ՝ «Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները» սահմանող Հոդված 18.7-ը:

Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը
թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ
նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ
(խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:
Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել)
կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներին, թեկնածուների անուններին,
նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում,
որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները,
կուսակցությունների դաշինքները կամ նրանց առաջադրած թեկնածուները:

«Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը» Քրեական Օրենսգրքի Հոդված 1542-ով
սահմանում է

— Թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ
ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից անձամբ կամ միջնորդի
միջոցով կաշառք ստանալը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից
յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Եթե վերը նշված խոչընդոտի համար քրեական պատասխանատվություն չի նախատեսված, ապա Վարչական
Իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Օրենսգիքի հոդված 40.10 1-ին մասով սահմանվում է տուգանք՝
նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկ չափով

Տաքսի ծառայության դեպքը

21 Փտր

Տաքսի ծառայության սեփականատեր. «Ես բոլոր ընտրություններին էլ իմ ծառայությունով ձրի
սպասարկել եմ մարդկանց»

Ահազանգ է ստացվել,  https://iditord.org/reports/view/1515, որ
«Արաքս» տաքսի ծառայությունը փետրվարի 17-ին տեղական ալիքով հայտարարություն է տվել, թե
ընտրության օրը կազմակերպությունը ընտրողներին անվճար կհասցնեն ընտրատեղամասեր»:
Մեզ հետ զրույցում «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպության
նախագահ Սաթիկ Հարությունյանը հաստատեց, որ տեղական հեռուստաալիքով նման
հայտարարություն է եղել.

Nkar— Տեղական հեռուստաալիք կա, որը միայն հայտարարություններ է հեռարձակում, «Արաքս»
տաքսի ծառայությունը հայտարարություն հեռարձակեց, ընտրությունների օրը՝ փետրվարի 18-ին,
ընտրողներին անվճար կհասցնեն ընտրատեղամասեր: Ընտրությունների օրը տաքսիները աշխատում
էին: Դա պարզ էր, բայց չէինք կարա պարզել՝ մարդը փողը տվել է իջել, թե՞… եթե արել են այդ
հայտարարությունը՝ հաստատ աշխատել են:

Տեղացիները մեզ հետ զրույցում ասացին, որ տաքսի ծառայության սեփականատերը Մեղրիի
քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանն է, որը մինչեւ ՀՀԿ-ին անդամագրվելը հարել է ԲՀԿ-
ին: «Բայց այս ընտրություններում, ինչպես ասում են, ձեռքերը քշտած աշխատել են ՀՀԿ-ի
համար»,- ասաց Սաթիկ Հարությունյանը:

Մեղրիի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արշավիր Հովհաննիսյանի հետ զրույցը ներկայացնում ենք առանց
խմբագրման.

— Պարոն Հովհաննիսյան, տեղեկություն կա, որ տեղական հեռուստաալիքով հայտարարություն է
գնացել այն մասին, որ ձեզ պատկանող «Արաքս» տաքսի ծառայությունն ընտրությունների օրը
մարդկանց անվճար տեղափոխել է ընտրատեղամասեր:
— Ձեր տեղեկությունները բացարձակ սխալ են եւ ձեզ տեղեկություն տվողը չի հասկացել մի
այսպիսի բան, որ ցանկացած ընտրություններին… նախ, «Արաքս» տաքսի ծառայությունն իմը չի:
— Իսկ ո՞ւմն է:
-«Արաքս» տաքսի ծառայություն զանգեք՝ իմացեք:
— Զանգահարել եմ, աշխատողն ասաց, որ ինքը նոր աշխատող է, տեղյակ չէ, որ երեկոյան զանգեմ
սեփականատերն այնտեղ կլինի կամ հին աշխատողներից մեկը, իրենց հետ խոսեմ:
— Ուրեմն՝ հայտնաբերեք տիրոջը: Եթե տերն ասում ա, որ դա իրենը չի, իմն ա, ես հաճույքով
կընդունեմ դա: Չէ, ես դրա տերը չեմ: Տերը, Միքայելյան Մարտին կա, որը, ի դեպ, տաքսի
ծառայությունում ասել էր, որ ոչ մի քաղաքական թեւի համար չի աշխատելու, բայց տաքսի
ծառայությունում հայտարարություն ա արել, որ ես գնում եմ ընտրելու Րաֆֆի Հովհաննիսյանին:
Դա ասում եմ, որ դուք էլ տեղյակ լինեք:

Իսկ անվճար սպասարկումից ես, իհարկե, տեղյակ եմ, վերջապես քաղաքապետն եմ եւ դա շատ
նորմալ ա, ի դեպ ասեմ: Մեղրիում լինում ա նման ընտրություն… անվճար սպասարկում ա, բայց
ընենց չի որ ասեն… պարզապես ես կարդացել եմ, որ մենք նախագահական ընտրություններին
պատրաստ ենք ժողովրդին անվճար սպասարկել, բայց ոչ թե էս նախագահի թեկնածուի կամ էն
նախագահի թեկնածուի օգտին: Նման բան չի եղել:
Իսկ տաքսի ծառայության նման արտահայտությունը, ես ձեզ ասեմ, տարել ա նրան, որ տաքսի
ծառայության աշխատակիցները գնացել եւ ընտրել են Րաֆֆի Հովհաննիսյանին:
Բայց նաեւ ասեմ, որ մեզ մոտ եղել ա անկաշկանդ, ազնիվ ու արդար ընտրություն: Բացարձակ ոչ
մի տեսակի կեղծիք ոչ մեկը չի արել եւ հանկարծ ոչ մեկը չփորձի ցեխ գցի էս պատմության վրա:
Գոնե հանրապետությունում մի հատ մաքուր ընտրություն պետք է ունենանք:

«Արաքս» տաքսի ծառայության սեփականատեր Մարտին Միքայելյանն էլ մեզ հետ զրույցում ասաց.

— Ես բոլոր ընտրություններին էլ իմ ծառայությունով ձրի սպասարկել եմ մարդկանց:
— Դուք չգիտե՞ք, որ դա օրենքի խախտում է:
— Ես օրենքի ոչ մի խախտում կյանքում չեմ արել, ոչ քարոզչություն եմ արել, ոչ էլ ինչ-որ մեկին
կյանքում կասեմ էս մեկին ընտրի: Իմ բնույթով ես հակված եմ եղել դեպի Րաֆֆի Հովհաննիսյան,
բայց ասենք, ոչ մեկին չեմ ասել էլի… Բոլոր ընտրություններին ինքներս անվճար սպասարկել
ենք, եղել ա տարի, որ մարտի 8-ին էլ միայն կանանց ենք անվճար սպասարկել: Ես նման բաներ
սովորաբար անում եմ էլի, էնպես չի, որ ասենք ընտրություն ա:

Ըստ ամենայնի՝ խախտվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 18 գլխի 7 կետը. «Նախընտրական
քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության
նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, կուսակցություններին,
կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ
եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ,
սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Այն
բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել)
կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներին, թեկնածուների
անուններին,
նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող
իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում
են այդ թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ նրանց
առաջադրած թեկնածուները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Բաժանվել են Սերժ Սարգսյանի համարակալված բուկլետներ

19 Փտր

Մոսկովյան 7 հասցեի ահազանգը հաստատվեց․ բաժանվել են Սերժ Սարգսյանի համարակալված
բուկլետներ՝ «Դեպի ապահով Հայաստան» վերտառությամբ

Տեղեկատվության սկզբնաղբյուրը

https://iditord.org/reports/view/1507

16.02.2013

Նկարագրություն

Մոսկովյան 7 հասցեով թաղայինը մի խումբ կանանց հետ բնակարան առ բնակարան բաժանում են Սերժ
Սարգսյանի թռուցիկները /նրա դիմանկարը մի երեսին, կարգախոսները` մյուսին/, որտեղ ձեռագիր
ավելացրած են այդ հասցեով ապրող եւ գրանցված ամեն մի բնակչի անուն ազգանունը որոշակի համարի
դիմած: Բաժանողները զգուշացնում են, որ ընտրամաս պետք է ներկայանալ միայն այդ համարակալած
թերթիկներով, այլապես բնակչին արգելելու են քվեարկելու: Իմ առարկումներին նրանք պատասխանեցին,
որ “եթե չեք ուզում, ընդհանրապես մի գնացեք քվեարկությանը”: Մոսկովյան 7, բն. 7 բնակիչներ
Կարալովա Ե., Անտոնյան Յու.

mo100_1160 mo100_1162 mo100_1164 mo100_1165 mo100_1166Փետրվարի 16-ին ստացված տեղեկատվությունը ստուգելու նպատակով փետրվարի 18-ին այցելեցինք Երեւանի Մոսկովյան 7 շենք: Նախ զրուցեցինք 7-րդ բնակարանի բնակիչների հետ, որոնք ահազանգել էին Սերժ Սարգսյանի համարակալված քարոզչական թերթիկների բաժանման մասին։

Յուլյա Անտոնյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ շենքի բոլոր բնակչներին բաժանել են Սերժ Սարգսյանի համարակալված քարոզչական բուկլետները, որի մի կողմում Սերժ Սարգսյանի նկարն է, գրված է թեկնածուի կարգախոսը՝ «Դեպի ապահով Հայաստան», իսկ տակը՝ քվեաթերթիկում Սերժ Սարգսյանի համարը՝ 6-ը, համապատասխան նշումով: Իսկ նույն թերթիկի ետեւի կողմում արդեն բնակարաններում գրանցված բնակիչների անուն-ազգանուններն են՝ համարակալված:

Այսինքն, դրանք Սերժ Սարգսյանի ախընտրական, քարոզչական համարակալված բուկլետներն են,
որոնց բնակիչներին բաժանելուց հետո բաժանողներն փորձել են համոզել, թե պետք է ներկայանալ ընտրությունների օրը ընտրական տեղամաս՝ հենց այդ թերթիկներով, հակառակ դեպքում նրանց թույլ չեն տա քվեարկել։

Մեր ձեռքի տակ է Մոսկովյան 7 շենքի, 7-րդ բնակարանում հաշվառված Կարապետյան Սերգեյ Ալբերտի՝ Սերժ Սարգսյանի նախընտրական, քարոզչական համարակալված թերթիկ-բուկլետը՝ թիվ 187-ը:

«Բերում են, ասում են, սրանով պետք է ներկայանալ տեղամաս, առանց դրա ձեզ թույլ չեն տա քվեարկել: Ասեցին՝ մենք ոչինչ չգիտենք, մեզ սա տվել են: Հարցրեցի՝ ո՞վ է ձեզ տվել, ասեցին՝ չգիտենք։ Կարծում եմ, նպատակ ունեին մարդկանց վախեցնել, հոգեբանական ազդեցություն թողնել ընտրողների վրա։ Կարծում
եմ, իրենց այս աշխատանքի համար վարձատրում են, դրա համար շահագրգռված էին մարդկանց բաժանել այս թերթիկները: Ուղղակի անհասկանալի է, թե ինչի համար է պետք դա անել, իմաստ չեմ տեսնում, ո՞վ է սրանից շահելու», նկատեց Յուլյա Անտոնյանը:

Մեր հարցին, ովքե՞ր էին բերել այդ թերթիկները, Յուլյա Անտոնյանը նշեց․ «Թաղայինն էր, մի քանի
կանանց ուղեկցությամբ, անուն-ազգանունը չգիտենք, բայց հերթով, բոլոր բնակարաններով անցնում էին»:

Նույն բնակարանում բնակվող տարեց կինն էլ զայրացած ավելացրեց․ «Սրանով նրանք ամեն ինչ փչացնում են, հենց Սերժ Սարգսյանի դեմ են այսպիսի բաները։ Հնարավոր է, ես ցանկություն ունեի ձայն տալ Սերժ Սարգսյանին․․․ Բայց ինչու՞ են ստիպում այսպիսի հատուկ քայլերով: Սա արդեն իսկ բավարար է, որպեսզի ընտրությունները անօրինական ճանաչվել: Մենք հենց այսպիսի մոտեցման համար ենք վրդովվել
ու վիրավորվել»:

Մոսկովյան 7 շենքի , 6-րդ բնակարանի դուռը չբացեցին, դպրոցական հասակի երեխան ներսից ասաց, որ մեծերից տանը մարդ չկա, բայց մեր հարցին ի պատասխան, նա էլ հաստատեց, որ իրենց էլ են Սերժ Սարգսյանի համարակալած բուկլետներ տվել, օրինակ իրենց բուկլետներից մեկի վրա գրված է ՝ թիվ 185։

Մոսկովյան 7 շենքի, 4-րդ բնակարանի բնակիչը, որը չցանկացավ ներկայանալ, եւս հաստատեց, որ իր
բնակարան էլ են բերել Սերժ Սարգսյանի համարակալված բուկլետներ, դրանք էլ համարակալված էին՝ 177, 178, 179: Այս կնոջը հարցրել էին՝ ե՞րբ եք գնալու ընտրելու, գնալո՞ւ եք, թե՞ ոչ:

Մոսկովյան 7 շենքի, 3-րդ բնակարանի բնակիչը՝ տիկին Մովսիսյանը, որը միայնակ էր ապրում, տարեց կին էր, միայն հետո էր նկատել, որ համարակալված է Սերժ Սարգսյանի՝ «Դեպի ապահով Հայաստան» բուկլետը: Նա սկզբում կարծել էր, թե դա ընտրատեղամասի համարն է, որտեղ պետք է գնալ քվեարկել: «Այս անգամ չհարցրեցին՝ ում ենք քվեարկելու, բայց ամենասկզբից, երբ եկան բերեցին թերթիկները՝ տեղամասերի թվով, հարցրեցին՝ ում եմ քվեարկելու, բայց այս անգամ այդ նույն մարդիկ չէին, նախորդները հարցերցին ում եմ ընտրելու, այդ մարդիկ բաժանում էին թերթիկները՝ որոնց վրա գրված էր այն տեղամասի համարները, որտեղ պետք է գնանք քվեարկելու: Բայց ես ասացի, որ՝ իրավունք չունեք հարցնեք ում եմ ընտրելու»:

Տիկին Մովսիսյանը նշեց, որ մտադրվել է այսօր /փետրվարի 18-ին, ընտրությունների օրը/ գնալ տեղամաս, եւ ասել․ «Ի՞նչ իրավունքով եք թվեր գրել այս բուկլետների վրա, ես պետք է ասեմ: Ինձ էլ ասեցին՝
այդ թերթիկով կգաք, կներկայանաք ընտրության։ Առաջ անում էին այդպես, բայց ոչ թեկնածուների դիմանկարով թերթիկների վրա համարներ գրելով: Ես հարցրեցի՝ դուք ո՞վ եք, ասացին՝ ընտրական
տեղամասից ենք: Ամբողջ շենքի էլ բաժանել են», ասաց տիկին Մովսիսյանը:

Իրավապահների կողմից վերոնշյալ ահազանգին արձագանք չի եղել:

Եզրակացություն

Հիմք ընդունելով Մոսկովյան 7 շենքի բնակիչների հայտարարությունները, փետրվարի 16-ի
համարակալված բուկլետ բաժանողները կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ

են, կամ պետական եւ համայնքային ծառայող, որոնց ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի արգելվում է
նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել:

Իսկ եթե նրանք ընտրական հանձնաժողովի անդամներ են եղել (ինչպես ասել է Մոսկովյան 7 շենքի, 3-
րդ բնակարանի բնակիչը՝ տիկին Մովսիսյանը), ապա նրանց նույնպես ԸՕ-ը արգելում է նախընտրական
քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել:

Եթե համարենք անգամ, թե այդ խմբի անդամները Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբից են եղել, ապա
այս դեպքում նույնպես ակնհայտ են անօրինական քայլերը: Անհասկանալի է բնակիչներին համարակալելն
ու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչական նյութերի վրա անուն-ազգանունները գրելը, բնակիչներին
պարտադրելը, թե՝ պետք է անպայման այս թերթիկներով գնալ ընտրության, այլապես թույլ չեն տա
քվեարկել:

Խախտումներ

ՀՀ Ընտրական օրենսգիրքը սահմանում է

Հոդված 18.

1. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում
թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային
ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու եւ ֆինանսական թափանցիկությունն
ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները:

2. Պետությունն ապահովում է նախընտրական քարոզչության ազատ իրականացումը:

4. Ընտրողները, թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող
կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրավունք ունեն օրենքով չարգելված ձեւերով
քարոզչություն կատարելու թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի օգտին կամ դեմ:

6. Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ
տարածել`

1) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ պետական եւ համայնքային
ծառայողներին, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց
լիազորություններն իրականացնելիս.

3) ընտրական հանձնաժողովի անդամներին։

8. Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները,
կուսակցությունների դաշինքները, ինչպես նաեւ ընտրությունների մյուս մասնակիցները պարտավոր
են պահպանել նախընտրական քարոզչության կազմակերպման սահմանված կարգը: Ընտրական
հանձնաժողովները հսկում են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանումը:

Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները

Թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների,
կուսակցությունների դաշինքների կողմից այդ կարգի խախտման դեպքում թեկնածուին, կուսակցության,
կուսակցության դաշինքի ընտրական ցուցակը գրանցած հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ`
դրանք կանխելու կամ կիրառում նախազգուշացում խախտում թույլ տված թեկնածուի, կուսակցության,
կուսակցությունների դաշինքի նկատմամբ` տալով խախտումը դադարեցնելու համար 3 օրը չգերազանցող
ողջամիտ ժամկետ: Նշված ժամկետում խախտումը չդադարեցնելու դեպքում հանձնաժողովը դիմում է
դատարան` թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն
ուժը կորցրած ճանաչելու համար:

Նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտման դեպքում, որը կարող է
էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, եթե այն կատարել է թեկնածուն,
համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների
դաշինքը, ապա թեկնածուին, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցած
հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի ընտրական
ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:

Հոդված 21.

2. Նախընտրական քարոզչության ընթացքում պետական եւ համայնքային ծառայողներին, զանգվածային
լրատվության միջոցների աշխատակիցներին արգելվում է իրենց վերապահված լիազորությունները
գործադրել թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող
կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջեւ անհավասար պայմաններ ստեղծելու,
կողմնակալություն ցուցաբերելու միջոցով ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործելու
նպատակով:

Հոդված 22.
Քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ
համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները

1. Քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային
ծառայող հանդիսացող թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են հետեւյալ
սահմանափակումների հաշվառմամբ.

1) արգելվում են թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ կամ դեմ
քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնեական լիազորություններն
իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը ընտրությունների ժամանակ
առավելություն ստանալու համար:

Ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության արգելումը

Էմմա Գաբրիելյան

#1504 եւ #1505 կաշառք եւ արտոնություններ

18 Փտր

 

«iditord.org» կայքը «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունից մի քանի հաղորդումներ էր ստացել այն

մասին, որ Գյումրու տարբեր թաղամասերում ընտրողներին ցուցակագրում են եւ 5-ից 10 հազար

դրամ ընտրակաշառք են բաժանում՝ իշխանական թեկնածուի օգտին քվեարկելու համար: https://iditord.org/reports/view/1504 , https://iditord.org/reports/view/1505

 

«Բնակիչները պատմում են, որ տարբեր խմբերով շրջում են տնետուն՝ քաղաքացիներին առաջարկելով 5-10 հազար դրամ

ընտրակաշառք, որը նշում են, թե ընտրողների համար կարող է ծառայել ընտրատեղամաս հասնելու համար

ճանապարհածախս»,- նշված էր «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հաղորդագրությունում:

ՀՀ Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է «Նախընտրական քարոզչության

ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին,

կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից

կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ)

դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Այն

բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել)

կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներին, թեկնածուների անուններին,

նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում,

որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները,

կուսակցությունների դաշինքները կամ նրանց առաջադրած թեկնածուները»:

ՀՀ Քրեական օրենսգիրքը 154.2. հոդվածը ընտրակաշառք տալու համար, որպես պատիժ նախատեսում է

երկու միլիոնից մինչեւ երկուսուկես միլիոն դրամի չափով տուգանք կամ ազատազրկում երեքից հինգ տարի

ժամկետով:

 

Հաղորդումների հրապարակվելուց երկու օր անց փետրվարի 17-ին ՀՀ ոստիկանությունը

հաղորդում տարածեց, ըստ որի, ոստիկանության դիմել է հաղորդումների հեղինակններին, սակայն,

վերջիններս «…հրաժարվել են իրավապահ մարմիններին նյութեր կամ այլ տեղեկություններ տրամադրել

իրենց կողմից վկայակոչվող փաստերի վերաբերյալ»: ՀՀ ոստիկանությունը նաեւ հորդորել էր

իրավախախումների վերաբերյալ «…այդ թվում՝ ընտրակաշառքներ բաժանելու դեպքերի վերաբերյալ

հաղորդումներում նշել կոնկրետ կամ որոշակի փաստեր կամ նմանատիպ հաղորդումներ ներկայացնելուց

հետո աջակցել ոստիկանությանը համապատասխան տեղեկությունների արժանահավատությունը կամ դրանց

աղբյուրների օրինականությունը ստուգելու հարցում»:

 

ՀՀ օրենսդրության համաձայն, ընտրական գործընթացներում հնարավոր իրավախախտումները քննելու

նպատակով հետաքնննություն եւ նախաքննություն իրականացնելու լիազորություն ունեն միայն ՀՀ

ոստիկանությունը եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: Ոչ լրագրողները եւ ոչ էլ առավել եւս

շարքային քաղաքացիները հետաքննություն եւ նախաքննություն անցկացնելու լիազորություն չունեն: Իսկ

իրավախախտումների վերաբերյալ կոնկրետ փաստերը ճշտելու համար անհրաժեշտ է հետաքննչական եւ

նախաքննական գործառույթներ իրականացնել:

 

Փետրվարի 18-ին ՀՀ ոստիկանության հրապարակած հաղարդագրության համաձայն ընտրակաշառք

բաժանելու վերաբերյալ համացանցում հրապարակված հաղորդումները քննվել են եւ դրանցով որոշում է ՀՀ

քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հանցագործության դեպքի

բացակայութան պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժել:

 

ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ, 2013 թվականի նախագահական ընտրությունների

ընթացքում հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ

շտաբի անդամ Թաթուլ Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այս ընթացքում եղե՞լ են դեպքեր, երբ

ոստիկանությունը սեփական նախաձեռնությամբ ընտրական հանցագործության որեւէ դեպք քննարկած լինի:

«Ընտրական գործընթացներում հանցագործությունները իրենց բնույթով լատենտային են, այսինքն

ոստիկանությունում ի հայտ են գալիս քաղաքացու կողմից հայտարարություն տալուց հետո: Հետեւաբար

քննություն է իրականացվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից հայտարարություն տալուց

հետո»:

 

Թաթուլ Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվում, որ ոստիկանության տարածած

հաղորդագրություններում լինի մեկ դեպք, որտեղ նշված լինի, որ ոստիկանության օպերատիվ

հետախուզական տվյալների հիման վրա բացահայտվել է ընտրական հանցագործության դեպք: Պետրոսյանը

կրկնեց ընտրական հանցագործությունների «լատենտային բնույթ ունենալու» մասին իր ասածը:

Պետական բյուջեից զգալի գումարներ են հատկացվում ոստիկանությանը, որպեսզի այս գերատեսչությունը

կանխարգելի հանցագործությունները: Այսինքն, ոստիկանությունը պարտավոր է ոչ միայն հաղորդումները

քննել, այլ սեփական նախաձեռնությամբ տեղեկություն հավաքել այն մասին, թե ինչ հանցագործություն

է նախապատրաստվում: Նախապատրաստվող հանցագործության մասին տեղեկությունների հիման

ոստիկանությունը պետք է կանխի այն եւ թույլ չտա, որ իրականանա: Ուստի, հարց է ծագում, ինչո՞ւ

ընտրական հանցագործության վերաբերյալ գործերի քննությունն ոստիկանությունը պայմանավորում

է լրատվամիջոցների կողմից նյութեր տրամադրելով, եւ երբ լրատվամիջոցները հրաժարվում են

ոստիկանությանը տրամադրել տեղեկատվության իրենց աղբյուրը, ապա ոստիկանությունն այդքանով

համարում է, որ իր գործը կատարել է: Ոստիկանության վերը բերված մոտեցման առնչությամբ

Պետրոսյանի պատասխանն այսպիսինն է. «Նախ մենք պետք է խնդիրը քննարկենք իրավական դաշտում:

Լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա մենք սկսում ենք քննության գործընթացը եւ

իրականացնում ենք մեր դատավարական լիազորությունները: Քրեական դատավարության օրենսգրքի

համաձայն, եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը հանցագործության մասին հաղորդում է

ներկայացնում, ապա նա պարտավոր է տրամադրել հանցագործության մասին ողջ տեղեկատվությունը:

Իսկ եթե այդ տեղեկությունը հաղորդում տվողն օբյեկտիվ պատճառներով չունի, մենք արդեն այդ

տեղեկությունները մեր օպերատիվ հետախուզական միջոցառումներով ենք փորձում պարզել:

Ոստիկանությունը ձեռքերը ծալած չի նստում»:

 

Մի խոսքով, եթե որեւէ մեկը ցանկանում է, որ որպեսի ոստիկանությունը պատասխանատվության

ենթարկի ընտրակաշառք բաժանողներին, ապա դրա համար պետք է սեփական ոստիկանական քննություն

իրականացնի, բացահայտի հանցագործներին, նրանց տեսանկարահանի հանցագործություն կատարելու

պահին եւ տրամադրի ոստիկանությանը: Այդ դեպքում ոստիկանությունը գործին ընթացք կտա եւ չի

հայտարարի, որ ընտրակաշառքի  մասին հաղորդումը չի հաստատվել:

 

Նախագահական ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների

ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող

աշխատանքային խմբի անդամ, Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը եւս

չկարողացավ նշել, որեւէ դեպք, երբ ոստիկանությունը սեփական նախաձեռնությամբ քննի ընտրական

հանցագործության որեւէ դեպք:

Ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգը մասամբ հաստատվեց

18 Փտր

Ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգը մասամբ հաստատվեց

Փետրվարի 16-ին iditord.org կայք ահազանգ էր ստացել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փոխոցի հարակից թաղամասերում ընտրակաշառք են բաժանում՝ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին ընտրելու համար: /https://iditord.org/reports/view/1503/

Տվյալներ ճշտելու համար զանգահարեցինք Galatv.am կայքի լրագրողին, ով ահազանգի հեղինակն է: Նա հրաժարվեց այլ տեղեկություններ տրամադրել՝ պահպանելով աղբյուրի գաղտնիութան սկզբունքը:

S. Sargsyani shtabԻրավիճակին ծանոթանալու համար այցելեցինք Գյումրի, եղանք Շիրակացի փողոցում, զրուցեցինք տարբեր շենքերի բնակիչների հետ: Նրանց մի մասն ասաց, թե անտեղյակ է կաշառք բաժանելու լուրերին, մյուս մասն էլ հաստատեց տեղկեկությունն՝ ասելով, որ իրենց նման հարցով չեն դիմել, բայց ճանաչում են մարդկանց, որենց տվել են ընտրակաշառք՝ Սերժ Սարգսյանին ընտրելու պայմանով: Ներկայացնենք պատասխանները՝ չնշելով զրուցակիցների անունները:

«Անձամբ ինձ ոչ ոք չի առաջարկել եւ ոչ մի ընտրությանը»:

«Ամեն ընտրությունների ժամանակ էլ եղել է, որ բաժանել են, էս անգամ էլ իմացել եմ, որ բաժանել են, բայց մեր տուն չեն եկել: Բոլորն էլ գիտեն, որ տալիս են Սերժի համար, բայց էս անգամ ասում են ոչ թե անձամբ Սերժի համար, այլ որ մասնակցություն լինի, տալիս են, որ անպայման գնան: 5000 դրամ են բաժանում, իմացել եմ»:

«Ընտրակաշառքի համար մարդ չի եկել, բայց եկել են ցուցակագրելու, հարցնում էին՝ պիտի գնանք, թե չէ: Իսկ եթե էդպիսի բան լիներ, իմ ամուսինը շատ խիստ է էդ հարցում, դուրս կանի, չի թողնի ներս»:

«Ես լսել եմ, որ բաժանել են, իմացել եմ կոնկրետ, որ մարդիկ ստացել են, բայց մեր շենքում նման բան չի եղել: Որ մեր տուն եկած, առաջարկած լինեին, էդ էլ կասեի, բայց չեն եկել: Բայց մարդիկ գիտեմ, որոնց տվել են ու իրենք վերցրել են: 5000 դրամ են տվել գործող նախագահի համար»:

«Մենք 4-րդ հարկում ենք ապրում, ոչ բերել են, ոչ բաժանել են, ինչղ սուտ խոսանք: Կարող է ուրիշ տեղ եղել է, մենք խաբար չենք, բայց էս շենքում չի եղել, Շիրակացի փողոցում չի եղել ընտրակաշառք»:

«Մեր տուն չեն եկել, բայց կոնկրետ ստացողներ եղել են: Սերժի համար են տվել 5000 դրամ: Մեր շենքը չեն եկել, բայց իմացել ենք, որ ստացողներ եղել են: Մենք էլ կսպասենք, ինչի՞ չենք ընդունի որ: Բայց իրան չենք ընտրի»:

Այցելեցինք Շիրակացի փողոցում գտնվող Սերժ Սարգսյանի ընտրական շտաբ: Շտաբի պետ Սեյրան Հարությունյանը չհամաձայնեց, որ տեսագրվի կամ ձայնագրվի մեր զրույցը: Նա ասաց, որ ինքն ընտրակաշառքի մասին չի լսել. «Ես ինքս Շիրակացի փողոցի բնակիչ եմ եւ ինձ ոչ ոք կաշառք չի առաջարկել: Մեր շտաբում աշխատում է 18-20 մարդ, եթե մեկը լսած լիներ էդ մասին, ինձ անպայման կասեր»,- ասաց Սերժ Սարգսյանի ընտրական շտաբի պետը:

Հարցին, թե փաստորեն սու՞տ է ահազանգը, Սեյրան Հարությունյանը պատասխանեց. «Սուտ բառը չեմ ուզում օգտագործել: Ես իմ լիազորությունների սահմանից դուրս չեմ կարող ասել՝ ինչ է արվում»:

Մեր այցելության պահին էլ անընդհատ շտաբ մարդիկ էին մտնում ու դուրս գալիս: Շտաբի պետը նշեց, որ Շիրակացու փողոցի բնակիչների մի մասը տուն է ստացել Մուշ թաղամասում: Էստեղ գրանցված են, բայց ապրում են էնտեղ: Իրենք հեռախոսով տեղեկացնում են բնակիչներիին՝ որտեղ գնան ընտրելու: Հարցին, թե զանգելը նաեւ ուղղորդե՞լ է նշանակում, Սեյրան Հարությունյանը բացասական պատասխան տվեց, բայց նշեց

«Բնական է, որ շտաբն աշխատում է հօգուտ նախագահի»:

Ընտրակաշառքի մասին հարցին Գյումրիի տաքսու վարորդներից մեկն ասաց, որ այս մասին ամբողջ քաղաքն է խոսում, բայց իրեն անձամբ չեն առաջարկել: Հարցին, թե կարծես Սերժ Սարգսյանը շտաբն ամենաակտիվն է քաղաքում, վարորդը պատասխանեց. «Չէ, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներին էլ, մարդկանց ստիպելով էին տանում»:

Ահազանգը մասամբ հաստատվեց, որովհետեւ մեր զրուցակիցները թեեւ նշեցին, որ իրենց կաշառք չեն առաջարկել, բայց հստակ գիտեին մարդկանց, ովքեր ստացել են: Հատկանշական է, որ բոլորը նշում էին կաշառքի նույն չափը՝ 5000 դրամ, եւ որ կաշառքը բաժանվել է գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար:

«Նախընտրական քարոզչության հիմանական սկզբունքները սահմանող Ընտրական Օրենսգրքի 18-րդ հոդվածը նշում է նաեւ նախընտրական քարոզչություն կատարելու արգելքների մասին:

Հոդված 18.7

« Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ նրանց առաջադրած թեկնածուները»:

Քրեական Օրենսգրքի Հոդված 1542սահմանում է «Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդտելը».

— Թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք ստանալը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Եթե վերը նշված խոչընդոտի համար քրեական պատասխանատվություն չի նախատեսված, ապա Վարչական Իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Օրենսգիքի հոդված 40.10 1-ին մասով սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկ չափով

Լուսինե Ղարիբյան