Մոսկովյան 7 հասցեի ահազանգը հաստատվեց․ բաժանվել են Սերժ Սարգսյանի համարակալված
բուկլետներ՝ «Դեպի ապահով Հայաստան» վերտառությամբ
Տեղեկատվության սկզբնաղբյուրը
https://iditord.org/reports/view/1507
16.02.2013
Նկարագրություն
Մոսկովյան 7 հասցեով թաղայինը մի խումբ կանանց հետ բնակարան առ բնակարան բաժանում են Սերժ
Սարգսյանի թռուցիկները /նրա դիմանկարը մի երեսին, կարգախոսները` մյուսին/, որտեղ ձեռագիր
ավելացրած են այդ հասցեով ապրող եւ գրանցված ամեն մի բնակչի անուն ազգանունը որոշակի համարի
դիմած: Բաժանողները զգուշացնում են, որ ընտրամաս պետք է ներկայանալ միայն այդ համարակալած
թերթիկներով, այլապես բնակչին արգելելու են քվեարկելու: Իմ առարկումներին նրանք պատասխանեցին,
որ “եթե չեք ուզում, ընդհանրապես մի գնացեք քվեարկությանը”: Մոսկովյան 7, բն. 7 բնակիչներ
Կարալովա Ե., Անտոնյան Յու.
Փետրվարի 16-ին ստացված տեղեկատվությունը ստուգելու նպատակով փետրվարի 18-ին այցելեցինք Երեւանի Մոսկովյան 7 շենք: Նախ զրուցեցինք 7-րդ բնակարանի բնակիչների հետ, որոնք ահազանգել էին Սերժ Սարգսյանի համարակալված քարոզչական թերթիկների բաժանման մասին։
Յուլյա Անտոնյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ շենքի բոլոր բնակչներին բաժանել են Սերժ Սարգսյանի համարակալված քարոզչական բուկլետները, որի մի կողմում Սերժ Սարգսյանի նկարն է, գրված է թեկնածուի կարգախոսը՝ «Դեպի ապահով Հայաստան», իսկ տակը՝ քվեաթերթիկում Սերժ Սարգսյանի համարը՝ 6-ը, համապատասխան նշումով: Իսկ նույն թերթիկի ետեւի կողմում արդեն բնակարաններում գրանցված բնակիչների անուն-ազգանուններն են՝ համարակալված:
Այսինքն, դրանք Սերժ Սարգսյանի ախընտրական, քարոզչական համարակալված բուկլետներն են,
որոնց բնակիչներին բաժանելուց հետո բաժանողներն փորձել են համոզել, թե պետք է ներկայանալ ընտրությունների օրը ընտրական տեղամաս՝ հենց այդ թերթիկներով, հակառակ դեպքում նրանց թույլ չեն տա քվեարկել։
Մեր ձեռքի տակ է Մոսկովյան 7 շենքի, 7-րդ բնակարանում հաշվառված Կարապետյան Սերգեյ Ալբերտի՝ Սերժ Սարգսյանի նախընտրական, քարոզչական համարակալված թերթիկ-բուկլետը՝ թիվ 187-ը:
«Բերում են, ասում են, սրանով պետք է ներկայանալ տեղամաս, առանց դրա ձեզ թույլ չեն տա քվեարկել: Ասեցին՝ մենք ոչինչ չգիտենք, մեզ սա տվել են: Հարցրեցի՝ ո՞վ է ձեզ տվել, ասեցին՝ չգիտենք։ Կարծում եմ, նպատակ ունեին մարդկանց վախեցնել, հոգեբանական ազդեցություն թողնել ընտրողների վրա։ Կարծում
եմ, իրենց այս աշխատանքի համար վարձատրում են, դրա համար շահագրգռված էին մարդկանց բաժանել այս թերթիկները: Ուղղակի անհասկանալի է, թե ինչի համար է պետք դա անել, իմաստ չեմ տեսնում, ո՞վ է սրանից շահելու», նկատեց Յուլյա Անտոնյանը:
Մեր հարցին, ովքե՞ր էին բերել այդ թերթիկները, Յուլյա Անտոնյանը նշեց․ «Թաղայինն էր, մի քանի
կանանց ուղեկցությամբ, անուն-ազգանունը չգիտենք, բայց հերթով, բոլոր բնակարաններով անցնում էին»:
Նույն բնակարանում բնակվող տարեց կինն էլ զայրացած ավելացրեց․ «Սրանով նրանք ամեն ինչ փչացնում են, հենց Սերժ Սարգսյանի դեմ են այսպիսի բաները։ Հնարավոր է, ես ցանկություն ունեի ձայն տալ Սերժ Սարգսյանին․․․ Բայց ինչու՞ են ստիպում այսպիսի հատուկ քայլերով: Սա արդեն իսկ բավարար է, որպեսզի ընտրությունները անօրինական ճանաչվել: Մենք հենց այսպիսի մոտեցման համար ենք վրդովվել
ու վիրավորվել»:
Մոսկովյան 7 շենքի , 6-րդ բնակարանի դուռը չբացեցին, դպրոցական հասակի երեխան ներսից ասաց, որ մեծերից տանը մարդ չկա, բայց մեր հարցին ի պատասխան, նա էլ հաստատեց, որ իրենց էլ են Սերժ Սարգսյանի համարակալած բուկլետներ տվել, օրինակ իրենց բուկլետներից մեկի վրա գրված է ՝ թիվ 185։
Մոսկովյան 7 շենքի, 4-րդ բնակարանի բնակիչը, որը չցանկացավ ներկայանալ, եւս հաստատեց, որ իր
բնակարան էլ են բերել Սերժ Սարգսյանի համարակալված բուկլետներ, դրանք էլ համարակալված էին՝ 177, 178, 179: Այս կնոջը հարցրել էին՝ ե՞րբ եք գնալու ընտրելու, գնալո՞ւ եք, թե՞ ոչ:
Մոսկովյան 7 շենքի, 3-րդ բնակարանի բնակիչը՝ տիկին Մովսիսյանը, որը միայնակ էր ապրում, տարեց կին էր, միայն հետո էր նկատել, որ համարակալված է Սերժ Սարգսյանի՝ «Դեպի ապահով Հայաստան» բուկլետը: Նա սկզբում կարծել էր, թե դա ընտրատեղամասի համարն է, որտեղ պետք է գնալ քվեարկել: «Այս անգամ չհարցրեցին՝ ում ենք քվեարկելու, բայց ամենասկզբից, երբ եկան բերեցին թերթիկները՝ տեղամասերի թվով, հարցրեցին՝ ում եմ քվեարկելու, բայց այս անգամ այդ նույն մարդիկ չէին, նախորդները հարցերցին ում եմ ընտրելու, այդ մարդիկ բաժանում էին թերթիկները՝ որոնց վրա գրված էր այն տեղամասի համարները, որտեղ պետք է գնանք քվեարկելու: Բայց ես ասացի, որ՝ իրավունք չունեք հարցնեք ում եմ ընտրելու»:
Տիկին Մովսիսյանը նշեց, որ մտադրվել է այսօր /փետրվարի 18-ին, ընտրությունների օրը/ գնալ տեղամաս, եւ ասել․ «Ի՞նչ իրավունքով եք թվեր գրել այս բուկլետների վրա, ես պետք է ասեմ: Ինձ էլ ասեցին՝
այդ թերթիկով կգաք, կներկայանաք ընտրության։ Առաջ անում էին այդպես, բայց ոչ թեկնածուների դիմանկարով թերթիկների վրա համարներ գրելով: Ես հարցրեցի՝ դուք ո՞վ եք, ասացին՝ ընտրական
տեղամասից ենք: Ամբողջ շենքի էլ բաժանել են», ասաց տիկին Մովսիսյանը:
Իրավապահների կողմից վերոնշյալ ահազանգին արձագանք չի եղել:
Եզրակացություն
Հիմք ընդունելով Մոսկովյան 7 շենքի բնակիչների հայտարարությունները, փետրվարի 16-ի
համարակալված բուկլետ բաժանողները կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ
են, կամ պետական եւ համայնքային ծառայող, որոնց ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի արգելվում է
նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել:
Իսկ եթե նրանք ընտրական հանձնաժողովի անդամներ են եղել (ինչպես ասել է Մոսկովյան 7 շենքի, 3-
րդ բնակարանի բնակիչը՝ տիկին Մովսիսյանը), ապա նրանց նույնպես ԸՕ-ը արգելում է նախընտրական
քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել:
Եթե համարենք անգամ, թե այդ խմբի անդամները Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբից են եղել, ապա
այս դեպքում նույնպես ակնհայտ են անօրինական քայլերը: Անհասկանալի է բնակիչներին համարակալելն
ու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչական նյութերի վրա անուն-ազգանունները գրելը, բնակիչներին
պարտադրելը, թե՝ պետք է անպայման այս թերթիկներով գնալ ընտրության, այլապես թույլ չեն տա
քվեարկել:
Խախտումներ
ՀՀ Ընտրական օրենսգիրքը սահմանում է
Հոդված 18.
1. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում
թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային
ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու եւ ֆինանսական թափանցիկությունն
ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները:
2. Պետությունն ապահովում է նախընտրական քարոզչության ազատ իրականացումը:
4. Ընտրողները, թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող
կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրավունք ունեն օրենքով չարգելված ձեւերով
քարոզչություն կատարելու թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի օգտին կամ դեմ:
6. Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ
տարածել`
1) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ պետական եւ համայնքային
ծառայողներին, ուսումնական հաստատությունների մանկավարժական կազմի աշխատողներին` իրենց
լիազորություններն իրականացնելիս.
3) ընտրական հանձնաժողովի անդամներին։
8. Թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները,
կուսակցությունների դաշինքները, ինչպես նաեւ ընտրությունների մյուս մասնակիցները պարտավոր
են պահպանել նախընտրական քարոզչության կազմակերպման սահմանված կարգը: Ընտրական
հանձնաժողովները հսկում են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանումը:
Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները
Թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների,
կուսակցությունների դաշինքների կողմից այդ կարգի խախտման դեպքում թեկնածուին, կուսակցության,
կուսակցության դաշինքի ընտրական ցուցակը գրանցած հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ`
դրանք կանխելու կամ կիրառում նախազգուշացում խախտում թույլ տված թեկնածուի, կուսակցության,
կուսակցությունների դաշինքի նկատմամբ` տալով խախտումը դադարեցնելու համար 3 օրը չգերազանցող
ողջամիտ ժամկետ: Նշված ժամկետում խախտումը չդադարեցնելու դեպքում հանձնաժողովը դիմում է
դատարան` թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն
ուժը կորցրած ճանաչելու համար:
Նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտման դեպքում, որը կարող է
էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, եթե այն կատարել է թեկնածուն,
համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների
դաշինքը, ապա թեկնածուին, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցած
հանձնաժողովը դիմում է դատարան` թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի ընտրական
ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար:
Հոդված 21.
2. Նախընտրական քարոզչության ընթացքում պետական եւ համայնքային ծառայողներին, զանգվածային
լրատվության միջոցների աշխատակիցներին արգելվում է իրենց վերապահված լիազորությունները
գործադրել թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող
կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջեւ անհավասար պայմաններ ստեղծելու,
կողմնակալություն ցուցաբերելու միջոցով ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործելու
նպատակով:
Հոդված 22.
Քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ
համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները
1. Քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային
ծառայող հանդիսացող թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են հետեւյալ
սահմանափակումների հաշվառմամբ.
1) արգելվում են թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ կամ դեմ
քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնեական լիազորություններն
իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը ընտրությունների ժամանակ
առավելություն ստանալու համար:
Ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության արգելումը
Էմմա Գաբրիելյան
Tags: «Դեպի ապահով Հայաստան», Մոսկովյան 7, Յուլյա Անտոնյան, Սերժ Սարգսյանի բուկլետ